Այսօր չկան տեխնոլոգիաներ,որոնք թույլ կտան շատ մանր չիպեր տեղադրել ձեր կոկորդում.Մարտիրոսյան
Կորոնավիրուսի վերաբերյալ շատ չափազանցված, տարօրինակ և սխալ ուղղությամբ գնացող պատկերացումներ կան: Այս մասին «Մարդկանց չիպավորում. հնարավո՞ր է, թե ոչ» տեսանյութում ասում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Չիպավորման մասին խոսող մարդիկ այդքան էլ ճիշտ չեն, որովհետև մի բան ակնհայտ է՝այսօր շատ մարդիկ կան, որոնց ձեռքում կա իշխանություն, հարստություն և մեծ հաճույքով դա կանեին, այսինքն, կստեղծեին ինչ-որ մի համակարգ, որը թույլ կտար մարդկանց վերահսկել, թելադրել և այլն: Կարծում եմ՝ կանցնեն տասնամյակներ, դարեր և ինչ-որ մի օր կդառնա իրականություն: Ցանկացողները շատ են և հերթ են կանգնած:
Բայց այսօր չկան տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան շատ մանր չիպեր տեղադրել ձեր կոկորդի մեջ, չկան չիպեր, որոնք հնարավոր կլինի տեղադրել մկանային ներարկման միջոցով»,- ասում է փորձագետը:
Մանրամասն տեսանյութում։