Քննարկվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել են քաղաքացիների տեղակայմանը և պահպանման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները: Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը:
Անդրադարձ է կատարվել հյուրանոցային տնտեսոության օբյեկտների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են ՀՏՕ-ների հետ աշխատանքի և ընթացակարգերի անաչառության և թափանցիկության կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան