Ապրիլին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը նվազել է 45 տոկոսով
Վերլուծաբաններն ամփոփել են ապրիլին նոր թեթև առևտրային տրանսպորտային միջոցների համաշխարհային վաճառքը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ամենալավն իրեն Չինաստանն է զգացել, ամենավատը՝ Եվրոպան։
LMC Automotive ընկերության հաշվարկներով, որին հղում է արել «Автостат»-ը, ապրիլին մեքենաների համաշխարհային վաճառքը նվազել է 44,8 տոկոսով՝ կազմելով 3,967 միլիոն միավոր։ Այս տարվա 4 ամսիներին աշխարհում գնել են 21,012 միլիոն մեքենա (-29,2%)։
Ապրիլին ամենաշատը մեքենա է վաճառվել Չինաստանում՝ 1 միլիոն 936 հազար մեքենա, ինչը հավասար է նախորդ տարվա ցուցանիշներին։ Չինաստանում արձանագրված ցուցանիշին նպաստել է կարանտինի թուլացմանը։
Մյուս շուկաներում կարանտինի պատճառով վիճակը վատ է եղել։ Ամերիկայում անկումը կազմել է 45,6 տոկոս՝ վաճառելով 721,8 հազար մեքենա։ Արևմտյան Եվրոպայում վիճակն ավելի վատ է. ապրիլյան անկումը կազմել է 80 տոկոս (274.9 հազար մեքենա):
Արևելյան Եվրոպայում վաճառքի անկումը կազմել է 69,8 տոկոս (մինչև 104.4 հազար միավոր): Հարավային Ամերիկայում դիլերները վաճառել են ընդամենը 55,3 հազար մեքենա, ինչը 78,5 տոկոսով պակաս է 2019 թվականի ապրիլին: Նաև Ճապոնիայում է անկում գրանցվել (267,3 հազ. միավոր, -28,7%), Կորեայում (164,3 հազ. միավոր, + 8,3 տոկոս) և Կանադայում (65,8 հազար միավոր, -63,8 տոկոս)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան