Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով
Beeline-ը գործարկել է նոր բիզնես գրասենյակ կորպորատիվ հաճախորդների համար: Գործիքը թույլ է տալիս կորպորատիվ հաճախորդների փաթեթի պատասխանատուին առավել արդյունավետ կառավարել փաթեթում ընդգրկված համարների հաշվեկշիռը, սակագնային փաթեթը (ՍՓ), ծառայությունները, ներառումները, վերծանումը, ինչպես նաև ակտիվացնել և ապաակտիվացնել հեռախոսահամարներ:
Ընկերությունից հայտնում են, որ նոր բիզնես գրասենյակը հագեցած է հատուկ համակարգով, որը հնարավորություն է տալիս թվային հարթակից ուղղել բոլոր հարցումներն անմիջապես կորպորատիվ հաճախորդների աջակցման մասնագետին: Օրինակ, եթե կորպորատիվ հաճախորդը ցանկանում է փոփոխել իր հեռախոսահամարներից մեկի ՍՓ-ն կամ ակտիվացնել որևէ ծառայություն, նա այս գործիքի միջոցով անմիջապես Բիզնես գրասենյակից հայտ է ներկայացնում աջակցման մասնագետին և հետևում իր դիմում-հայտի ընթացքին:
«Կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակել ենք արդյունավետ էլեկտրոնային հարթակ` ոչ միայն հաճախորդի փաթեթում համարների հետ աշխատելու համար, այլ նաև առաջարկում ենք հարմարավետ գործիք՝ առցանց աշխատելու մեր ընկերության աջակցման մասնագետների հետ: Հիմնվելով մեր գործընկերների արձագանքների վրա՝ մենք կշարունակենք կատարելագործել գրասենյակը՝ փորձելով հնարավորինս համապատասխանել ժամանակակից բիզնեսի պահանջներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կորպորատիվ հաճախորդի ներկայացուցիչը նույնպես կարող է գրասենյակներ ստեղծել իր լիազորության տակ գնտվող պայմանագրերի սահմանում՝ մեկ այլ անձի ևս կառավարման հնարավորություն տալով: Պայմանագրերի և հեռախոսահամարների մասին ստացված տեղեկատվությունը հնարավոր է ներբեռնել .xlsx ֆորմատով՝ տեղեկատվության հետ օֆլայն տարբերակով աշխատելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։
Հարակից հրապարակումներ`
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 7-րդ շրջափուլը
- Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց
- Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին