6 ամսով երկարաձգվեցին ատելության խոսքի դեմ պայքարի համար ձևավորված պատգամավորական խմբի աշխատանքները
«Համաճարակի հետևանքով աշխատանքները դանդաղեցին և մենք վերջնական արդյունքի չենք հասցրել գալ»,-հայտարարեց պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հիմնավորելով «Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների» նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու իր առաջարկը:
Աշխատանքային խմբի համակարգողն առաջարկեց հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ին ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը
Բացի այդ, ըստ Խանդանյանի, հանձնաժողովը ցանկանում է իր աշխատանքներն սինքրոնացնել գործադիրի հետ, քանի որ վերջինիս կողմից մշակվող մարդու իրավունքների պաշտապանության ռազմավարության մեջ ևս ներառվում են ատելության խոսքի կանխարգելմանը վերաբերող դրույթներ: Պատգամավորը նկատեց, որ այդ ամենից բացի նաև միջազգային համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանավորվածություններ ունեն:
Քանի որ հանձնաժողովի որոշմամբ էր սահմանված խմբի գործունեության ժամկետը, Սարգիս Խանդանյանն առաջարկեց հանձնաժողովի որոշմամբ էլ այն երկարաձգել:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց առաջարկությանը: Նիստը Վարող Անի Սամսոնյանը ձեռնպահ քվեարկեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան