Իրանը համարժեք կպատասխանի իր տանկերների վրա հարձակումներին
Իրանի զինվորականները հայտնել են, որ նրանք համարժեք պատասխան կտան միջազգային ջրերում իրանական նավերի և նավթային տանկերների վրա հարձակմանը: Այդ մասին հայտնել է Press TV- ն:
«Միջազգային ջրերը պետք է ապահով մնան կամ բոլոր նավթային տանկերների համար, կամ՝ ոչ մեկի համար»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, անանունության պայմանով հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է զինվորական պաշտոնյան:
Նա հայտնել է, որ Իրանը կպատասխանի Վենեսուելայի համար նախատեսված իրանական տանկերների դեմ կատարվող ցանկացած գործողություններին:
Ավելի վաղ «Ռոյթերս»-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչին, ասել էր, որ Վաշինգտոնը քննարկում է այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Իրանի նկատմամբ, որը նավթ է մատակարարում Վենեսուելային:
Բացի այդ, գործակալությունը նշել էր, որ ըստ այդ պաշտոնյայի, Վաշինգտոնը վստահ է, որ Վենեսուելայի կառավարությունը «տոննաներով ոսկի» է վաճարում Իրանին:
Հայտարարությանն ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նախազգուշացնելով, որ տանկերների դեմ սպառնալիքների դեպքում Թեհրանը կպատասխանի ԱՄՆ-ին: Թեհրանում Միացյալ Նահանգների շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն, նրան խնդրել են այդ կապակցությամբ Թեհրանից ուղերձ փոխանցել Վաշինգտոնին:
2018 թ-ին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կիրառեցին Թեհրանի դեմ՝ ներառյալ Իրանի հետ բիզնես վարող երկրորդ եկրների նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարեց իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու իր նպատակի մասին և այն գնողներին կոչ արեց հրաժարվել նման գործարքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան