Երևանի փոխքաղաքապետ. Հասկանալով, թե ուղևորահոսքն ինչպես է իրեն դրսևորում, նոր ինչ- որ միջոցառումներ կձեռնարկենք
Կառավարության մամուլի կենտրոնում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը պատասխանում է լրագրողների առցանց հարցերին։
Հարց-Քննարկվե՞լ է արդոք քաղաքապետրանում Երևանում հատուկ աղբամաններ տեղադրելու հարցը, որտեղ կարելի կլինի միայն հավաքել օգտագործած դիմակներն ու ձեռնոցները, որոնցով հիմա ծփում են մայրաքաղաքի փողոցներ։
Հ.Սարգսյան-Մենք ունենք որոշ հյուրանոցներ, որտեղ կան հիվանդներ, մեկուսացվածներ։ Աղբահանությունը հետևյալ ընթացակարգով է․ այդ հյուրանոցներում հավաքվում է աղբը, սննդային մնացորդների տարաները ու հատուկ մեքենայով, որոնք նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում են մեր աղբավայր, այն ամբողջությամբ ոչնչացվում է։ Ինչ վերաբերում է ամբողջ Հայաստանում դա կանխարգելման համար, կարծում եմ՝ որպես այդպիսին մենք արդյունք չենք ունենա։
Կօգտվելով առիթով խնդրում եմ մեր քաղաքցաիներին դիմակներն ու ձեռնոցներն առանձին պոլիեթիլենային տոպրակի մեջ փաթեթել, նոր նետել աղբը։
Որպես միջոցառում, երբ աղբի մեքենաները դուրս են գալիս աղբավայրից, լվացվում են, եթե կա վարակը, քաղաք չբերեն։
Հարց- Պարետի նոր որոշմամբ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հանրային տրանսպորտի համար գործելու են հատուկ կանոններ։ Մինչև քանիսի՞ն է աշխատելու տրանսպորտը, ի՞նչ հաճախականությամբ՝ հաշվի առնելով այն, որ մինչ այս գերծանրաբեռնվածության խնդիր է եղել, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են մարդիկ հասնելու տուն, եթե շարժակազմը մնալու է նույնը, իսկ ոտքի վրա կանգնած ուղևորի փոխադրումն արգելվելու է։
Հ.Սարգսյան-Պարետի որոշմամբ մեր երթուղայիններում կանգնած երթևելելու հնարավորությունը բացակայում է, 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, նաև մասնավոր ուղևորափոխադրողները նույնպես շարժակազմ են դուրս բերել։ Փորձում են հասկանալ, թե ի՞նչ ուղևորահոսք կունենանք մենք Երևանում, քանի որ ընդհանուր առմամբ տարվա մեջ այս ամիսներին ուղևորահոսքը 30 տոկոսի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ ուսումնական հաստատությունները փակ են լինելու։ Կարծում եմ՝ այս մի քանի օրում հասկանալով, թե ուղևորահոսքը ինչպես է իրեն դրսևորում, նոր ինչ որ միջոցառումներ կձեռնարկենք։
Հարց-Կարճ շրջայցի ընթացում պարզ է դառնում, որ դիմակները վարորդները սխալ են կրում, ձեռնոցները պետք է փոխեն 3 ժամը մեկը, սակայն հարց է՝ արդյո՞ք կփոխեն, ինչպե՞ս է այդ ամենը վերահսկվում, արդյո՞ք հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներն ապահոված են ախտահանիչ միջոցներով և մանրադրամի արկղերով։
Պատասխան-Բոլոր եթուղայիններն ապահոված են մանրադրմաների համար արկղերով, ախտահանիչ նյութերով։ Կարող են լինել եզակի դեպքեր, որտեղ չկա դա։ Ընդհանուր հանձրարարականը տրվել է քաղաքապետի կողմից, բոլոր երթուղայինների հետ աշխատանք է տարվել, նախապատրաստական աշխատանքների արդյունքում ամրագրվել է, որ արկղն ու ախտահանող նյութերը բոլոր երթուղայիններում կան։
Տրանսպորտային միջոցների ախտահանումը՝ և համայնքային սեփականության, և մասնավոր ընկերությունների, իրականացվում է համայնքի կողմից, իսկ ախտահանիչ նյութերը ձեռք են բերում գիծը շահագործող կազմակեպությունները։
Վարորդների վերահսկողությունն իրականացնում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, տրանսպորտի տեսչական մարմինը, ոստիկանությունը։ Բայց ամենամեծ վերահսկողողությունը կլինի այն, որ քաղաքացիներն իրենք իրենց կողքի քաղաքացիներին, վարորդներին հորդորեն, որպեսզի պահպանեն այն բոլոր անվտանգության կանոնները, որոնք սահմանված են։
Հարց-Երթուղային գծերը շահագործող ընկերությունների հետ արդյո՞ք քննարվել է վարորդների, այսպես կոչված «պլանը» վերանայելու հարցը։ Վարորդներն արդեն ահազանգում են, որ սահմանված գումարները չեն կարող ապահովել նման ուղևորահոսքի պայմաններում։
Պատասխան-Մասնավոր հատվածում մասնավոր կազմակերպություններն իրենք առանձին են որոշում իրենց գործունեության հետ կապված չափերը, որոնք վարորդները մուտք են անում։ Կարծում եմ՝ օրվա վերջին կամփոփենք, դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք։ Քիչ է ուղևորահոսքը, պետք է հասկանանք, թե այդ պարագայում ինչպես շահագործվեն մեր մասնավոր կազմակերպություների գծերը, Երևանի համայնքային գծերը։
Հարակից հրապարակումներ`
- Մանկապարտեզները՝ մայիսի 18-ից
- Մայիսի 18-ից կգործի երկաթուղային տրանսպորտի ուղևորների կողմից դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը
- Մայիսի 18-ից. Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը
- Մայիսի 18-ից ուժի մեջ մտնող սահմանափակումներում փոփոխությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան