Վրաստանի վարչապետը նշել է երկրում COVID-19- ի դեմ պայքարի հաջողության պատճառները
Վրաստանում COVID-19- ի ցածր վարակի պատճառները ներկայացրել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Այս մասին նա գրել է մայիսի 17-ին՝ Twitter սոցիալական ցանցի իր էջում:
Վրացական կառավարության ղեկավարը հղում է կատարել «The Washington Post»-ում հրապարակված հոդվածին, որտեղ Վրաստանն անվանվում է «հանգստության կղզի»՝ COVID-19 դեպքերի ցածր քանակի պատճառով: Այս մասին գրում է Regnum-ը։
«Մեր քաղաքացիների պատասխանատվության զգացողության բարձր մակարդակը, կառավարության՝ ժամանակին արված գործողությունները և COVID-19 համաճարակի դեմ պայքարում մեր գործընկերների աջակցությունն անգնահատելի են», - մեկնաբանել է Գախարիան։
Հատկանշական է, որ Վրաստանում մարտ ամսվա ընթացքում սկսեցին ձեռնարկվել խիստ կարանտինային միջոցառումներ: Արտերկրից ժամանող անձինք 14 օր գտնվում էին հյուրանոցներում՝ կարանտինային գոտիներում:
Մայիսի 17-ին դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 695 դեպք: