Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել ՀՀ՝ Սադախլոյով
Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում են, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը նշել է երկրում COVID-19- ի դեմ պայքարի հաջողության պատճառները
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Վրաստանում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին
- Վրաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ընդամենը 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան