Արքայազն Հարրին ու Մեգանը սկսել են գումար վերադարձնել թագավորական գանձարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, վերադարձրել են թագավորական ընտանիքին գումարը, որն օգտագործել էին այն առանձնատան վերանորոգման համար, որտեղ բնակվում էին Մեծ Բրիտանիայում։ Այն բանից հետո, երբ լքել են Մեծ Բրիտանիան, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից նվիրված առանձնատունը դատարկ է։
Սասեքսի դուքսն ու դքսուհին 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ (2,9 միլիոն դոլար) էին ծախսել տան վերանորոգման վրա։ Վեստի.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրել է, որ հենց այդ գումարն էլ նրանք պետք է վերադարձնեն պետական գանձարան։
Նրանք դեռևս գումարի կեսն են վերադարձրել։ Հարրին պարտավորվել է 11 տարվա ընթացքում ամեն ամիս վճարել 18 հազարական ֆունտ, որպեսզի առանձնատունը մնա իրենց և Մեծ Բրիտանիա գնալու ժամանակ կարողանան մնալ այնտեղ։
Այս տարվա սկզբին Հարրին ու Մեգանը հայտարարել էին թագավորական ընտանիքից առանձնանալու, համապատասխան պարտավորություններից հրաժարվելու, ֆինանսական անկախություն ձեռք բերելու մասին։
Պարտքի մարումը եղել էր թագավորական պարտականություններից «ազատվելու» պայմաններից մեկը։ Զույգը տեղափոխվել էր Կանադա, ապա ԱՄՆ։ Ներկա պահին նրանք բնակվում են Լոս Անջելեսում 12 սենյականոց առաձնատանը, որը գնահատվում է 14,5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը ստիպել է արքայազն Հարրիին հրաժեշտ տալ իր սիրելի զբաղմունքին
- Լրատվամիջոցը չպետք է հիմնված լինի ստի վրա. Մեգանն ու Հարրին խզում են տաբլոիդների հետ համագործակցությունը
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բարեգործական հիմնադրամ կստեղծեն
- Արքայազն Հարրին և Մեգան Մարկլը սկսել են բրիտանական թագավորական ընտանիքից առանձին կյանք
- Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար
- Արքայազն Հարին և Մեգան Մարքլը տեղափոխվել են ԱՄՆ
- Եղիսաբեթ թագուհին ասել է, որ միշտ ուրախ կլինի արքայազն Հարրիին ու Մեգանին հետ ընդունել
- Մեգան Մարքելը կարող է հանդես գալ սուպերհերոսի մասին ֆիլմում
- Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
- Հարրին ու Մեգանը սովորում են ապրել առանց թագավորական ընտանիքի օգնության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին