Պուտինը Ռուսաստանին անվանել է առանձին քաղաքակրթություն
Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին անվանել է ոչ միայն երկիր, այլ առանձին քաղաքակրթություն: Այս կարծիքը Պուտինը հայտնել է «Москва. Кремль. Путин» հաղորդման եթերում։
Պուտինը նշել է, որ երկիրը կզարգանա ամենաարդիական տեխնոլոգիաների հիման վրա՝ չբացառելով այլ երկրների փորձի օգտագործումը ներքին զարգացումներին զուգահեռ: ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր ոլորտները `անօդաչու սարքեր, գենետիկա, բժշկություն, կրթություն, կլինեն այն հիմքը, որի վրա կզարգանա երկիրը: Այս մասին գրում է Lenta-ն։
Նախագահը նշել է, որ եթե իշխանությունները ցանկանում են պահպանել քաղաքակրթությունը, ապա նրանք պետք է կենտրոնանան բարձր տեխնոլոգիաների ապագայի և զարգացման վրա:
«Մենք իրոք պետք է նայենք այն, ինչ արվում է աշխարհի այլ երկրներում, դրանց նվաճումներին, բայց երբեք չմոռանանք, որ մենք ունենք շատ լավ բազա», - ասել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան