Հունիսի 1-ից Սոչիում կսկսեն գործել 65 լողափ-առողջարաններ
Հունիսի 1-ից հյուրերի համար կբացվեն Սոչիի լողափ-առողջարաններից 65-ը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով քաղաքային կառավարման առողջարանների և զբոսաշրջության վարչության տնօրեն Սվետլանա Բատյայկինայի խոսքը:
Նա տեղեկացրել է, որ քաղաքում արձակուրդային սեզոնի նախապատրաստումը սկսվել է մարտի վերջին, այն ընթանում է ըստ պլանի, չնայած երկրում առկա սահմանափակումներին:
Ըստ Ս. Բատյայկինայի, բոլոր 190 լողափերը պատրաստվում են զբոսաշրջիկներ ընդունելուն. «Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո կգործեն 82 լողափեր»։
Նրա խոսքով, այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում սանիտարական անվտանգության ապահովմանը, սոցիալական հեռավորության միջոցների և նորմերի պահպանմանը, լողափերի այցելուների իրազեկմանը։
Այսպիսով, Ռոսպոտրեբնադզորի առաջարկով տաղավարները կտեղադրվեն միմյանցից զգալի հեռավորության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 հազարից պակաս դեպք
- Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է 10 598 վիրուսակիր
- Սոչին հունիսի 1-ից կընդունի զբոսաշրջիկիներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները