Ովքե՞ր ինչքան փոխանցեցին COVID-19 հաշվեհամարին և ինչպե՞ս են դրանք ծախսվում
Օրեր առաջ COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը տարածել էր կոչ ուղղված ֆինանսների նախարարությանը՝ հորդորելով պահպանել թափանցիկության սկզբունքը։
Խումբը մի քանի հարցեր էր ուղղել նախարարությանը Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարին փոխանցված գումարների ու կատարած ծախսերի, գնումների ձևի վերաբերյալ։
Panorama.am-ը, հաշվի առնելով հարցերի կարևորությունն ու դրանց շուրջ հետաքրքրությունը, հարցերը վերահասցեագրեց նախարարությանը։
Ըստ տրամադրած տեղեկատվության, հաշվեհամարին տասն օր առաջ եղել է մոտ 1 մլրդ 73 մլն դրամ։
Ուշագրավ է, որ «Ալեքս տեքստիլ»-ն ավելի քիչ գումար է փոխանցել հաշվեհամարին, քան «Ազնավուր հիմնադրամը» կամ էլ ԱԺ-ն։ Համեմատության համար նշենք, որ «Ալեքս» տեքստիլը փոխանցել է 10 մլն դրամ, «Ազնավուր» հիմնադրամը՝ 14.8 մլն դրամ։ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը 20 մլն դրամ է հատկացրել հաշվեհամարին։
Հարց- Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարին այսօրվա՝ մայիսի 8-ի դրությամբ (հարցումն ուղարկվել է այդ օրը) ինչքա՞ն գումար է մուտքագրվել, ինչքա՞ն է ծախսվել, ի՞նչ նպատակներով։
Պատասխան- Կից Ձեզ ենք տրամադրում 08.05.2020 թվականի դրությամբ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացված 900005001947 «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարի մուտքերը և ելքերը, որի պատասխանատու մարմին սահմանված է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հարց- Ի՞նչ եղանակով է կատարվում գնումներ գործընթացը, արդյո՞ք գնումները կատարվում են մեկ անձից ձեռքբերման միջոցով, թե՞ ոչ։ Ո՞ր ընկերություններից են կատարվում գնումները, ի՞նչ առաջնահերթություններ են սահմանվել հավաքված գումարն օգտագործելիս։
Պատասխան- ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հետ կապված և հրատապ համարվող՝ պետության կարիքների համար կատարվող գնումները կարող են իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում գնումների կատարման պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 12/03/2020թ. N 296-Ա որոշմամբ:
Հայտնում ենք նաև, որ կատարված գնումների վերաբերյալ տվյալները պատվիրատուները հրապարակում են համացանցում www.armeps.am/ppcm հասցեով գործող կայքի «պայմանագրեր» բաժնում:
Միաժամանակ առաջարկում ենք Ձեր գրությամբ պահանջվող տեղեկատվությունը ստանալու համար դիմել այն մարմիններին, որոնց հատկացվել են գրությամբ նշված գանձապետական հաշվեհամարին փոխանցված միջոցները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին