ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 հազար նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 19 հազար դեպք, մահացել է ավելի քան 800 մարդ, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին:
Նշվում է, որ եթե անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակված 18, 937 նոր դեպք, ապա դրանից մեկ օր առաջ՝ այդ ցուցանիշը 24,996 էր:
Ըստ աղբյուրի, անցած 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության զոհ է դարձել 808 մարդ, դրանից մեկ օր առաջ գրանցվել էր 1224 մահվան դեպք:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1, 486, 742 դեպք, մահացել է 89, 564 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին