Կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Իսրայելում ձևավորվեց ամենաուռճացված կառավարությունը․ Արմեն Պետրոսյան
Մայիսի 17-ին շուրջ 1,5 տարի ընդմիջումից և 3-րդ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետ Իսրայելում վերջապես նոր կոալիցիոն կառավարություն ձևավորվեց։ Այն գլխավորում է այդ երկրի պատմության «ամենաերկարակյաց» վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ըստ կոալիցիոն համաձայնագրի՝ վարչապետի պաշտոնը ռոտացիոն է, 18 ամսից այն անցնելու է Նեթանյահուի գլխավոր կոալիցիոն գործընկեր Բենի Գանցին, ով ներկայում զբաղեցնում է ՊՆ-ի և փոխվարչապետի կամ «այլընտրանքային վարչապետի» պաշտոնները։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Նորաստեղծ կառավարության գլխավոր առանձնահատկությունը նրա բավականաչափ ուռճացված կազմն է՝ 34-36 նախարարական պաշտոն՝ դարձյալ աննախադեպ Իսրայելի պատմության ողջ ընթացքում։
Եվ ո՞րն է պարադոքսը։ Այս կառավարության համար գործածվում էին «արտակարգ», «ազգային միասնության» բնորոշիչները, մինչդեռ կորոնավիրուսային համավարակի պայմաններում նման լուծումները որևէ կերպ չեն բխում երկրի շահերից։
Այդ առիթով և հատկապես մի քանի արհեստական նախարարական պորտֆելների ստեղծումից հետո Իսրայելում կատակում են, թե կարելի էր ստեղծել նաև տաք և սարը ջրի, նախարարների հարցերով նախարարի, տարրական դասարանների կամ մանկապարտեզների հարցերով նախարարական պաշտոններ»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պոմպեոն ութ ժամանոց այց է կատարել Իսրայել
- Նեթանյահուին թույլ տրվեց ձևավորել նոր կառավարություն
- Նեթանյահուն ու ընդդիմության ղեկավարը համաձայնել են ստեղծել «արտակարգ» միասնության կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան