Աֆղանստանում մեքենայի պայթյունի հետևանքով յոթ մարդ է մահացել
Յոթ մարդ մահացել և ավելի քան քառասունը վիրավորվել են աֆղանական Ղազնի նահանգում Ազգային անվտանգության կառավարման տեղական ստորաբաժանման շենքի մոտակայքում գտնվող մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը։
Վարչությունից հայտնել են, որ զոհերի մեծ մասը ազգային անվտանգության աշխատակիցներ են:
Ըստ աղբյուրի մեքենան պայթեցվել է մահապարտի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան