Բելգիայում վերաբացվում են թանգարաններն ու կենդանաբանական այգիները
Այսօրվանից Բելգիայում վերաբացվում են թանգարանները, պատմական շենքերն ու կենդանաբանական այգիները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները կգործեն հատուկ պայմաններում, իսկ փոքր շուկաներն ամբողջությամբ կգործեն:
Նշվում է, որ Բելգիայի բնակիչները կկարողանան մինչև 20 հոգանոց հավաքներ կազմակերպել։ Այս փուլը երկրում կշարունակվի մինրչև հունիսի 8-ը, որից հետո հնարավոր է սահմանափակումներն ավելի մեղմացվեն։
Ըստ աղբյուրի, Բելգիայի սահմանները շարունակում են փակ մնալ։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում բժիշկները «ամոթի միջանցք են» պատրաստել վարչապետի համար
- Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 41 հազար է