Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 19 նոր դեպք
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 263 դեպք, որից առողջացել է 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,- գրել է Գ. Սանոսյանը։
Մարզպետը տեղեկացրել է, որ հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր և Արփունք համայնքներում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 դեպք
- Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան