Դավիթ Բաբայան. 1992 թվականի այս օրը ազատագրվեց Բերձորը
Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր Դավիթ Բաբայանը հիշեցնում է՝ մայիսի 18-ը կարևորագույն օր է հայոց պատմության մեջ. 1992 թվականի այս օրը ազատագրվեց Բերձորը, և Արցախը թոթափեց տասնամյակներ շարունակվող շրջափակումն ու ցամաքային կապ հաստատեց Մայր Հայաստանի հետ:
«Սա այն շրջադարձային հաղթանակներից է, որի նշանակությունը դժվար է գերագնահատել մեր պետականաշինության և հետագա հաջողությունների կերտման տեսանկյունից:
Արցախի պահպանողական կուսակցության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդին, Մայր Հայաստանի, Արցախյան Հայաստանի ևՍփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ:
Այսօր Քաշաթաղի շրջանի և Բերձոր շրջկենտրոնի շենացումն ու զարգացումն ունի համահայկական կարևորություն, ինչը մեր հաղթանակների ամրապնդման և հայոց պետականության կենսունակության ապահովման առանցքային գրավականներից է:
Կրկին շնորհավորում եմ բոլորին և մաղթում ամենալավն ու բարին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան