«Եվրատեսիլի» պատմության մեջ ամենահայտնի երգը
«Եվրատեսիլ»-ն անցկացրել է քվեարկություն և պարզել մրցույթի պատմության ընթացքում ամենահայտնի երգը։ Քվեարկության արդյունքում հանդիսատեսն ընտրել է շվեդական ABBA խմբի «Waterloo» երգը։
News.ru-ի հաղորդմամբ, մրցույթի երկրպագուները կարող էին մասնակցել քվեարկությանը` մրցույթի փոխարեն անցկացված առցանց համերգի ընթացքում, որը կազմակերպվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկված մրցույթի փոխարեն։ ABBA խումբը «Waterloo» երգով հանդես է եկել «Եվրատեսիլում» 1974 թվականին։
Առցանց համերգի ժամանակ նաև նշել են, որ շվեդական խումբը հայտնի է դարձել հենց այս երգով։ Մրցույթում հանդես գալուց հետո ABBA սկսել է գլխավորել Բրիտանիայի և մի քանի այլ երկրների վարկանշային աղյուսակները։
Քվեարկության ցուցակում ևս 19 երգ է եղել, այդ թվում նաև Իսրայելիզ երգչուհի Նետա Բարզիլայի, բրիտանական Bucks Fizz խմբի երգերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան