Հուլիսի 1-ից Թաիլանդում կվերաբացվեն դպրոցները
Թաիլանդի բոլոր դպրոցները հուլիսի մեկից կբացվեն և կվերսկսեն դասերը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով երկրի կրթության նախարար Նաթաֆոն Թիփսուվայի խոսքը:
Նշվում է, որ նախարարի ելույթը հեռարձակվել է այսօր առավոտյան Թայիլանդի պետական «NBT» հեռուստաալիքով։
«Այս որոշումը վերջնական է, երկրի բոլոր դպրոցները հուլիսի 1-ին կբացեն իրենց դռները», - ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է՝ եթե համաճարակաբանական իրավիճակը վատթարանա, իրենք միջոցներ կձեռնարկեն տարածաշրջանում վարակի տարածումը սահմանափակելու համար, և, հավանաբար, կրկին դպրոցները կանցնեն առցանց ուսուցման մեթոդին։
Թաիլանդում ուսումնական տարին սովորաբար սկսվում է մայիսին և ավարտվում է փետրվարի վերջին: Կիսամյակների միջև արձակուրդները անցկացվում են սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսը:
Ներկայումս երկրի բոլոր դպրոցներն իրականացնում են հեռավար ուսուցում։ Սմարթֆոններ և համակարգիչներ չունեցող երեխաների համար գործում է Թաիլանդի կրթության նախարարության հատուկ կրթական ալիքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան