Թուրքիայում 16 ամսում 4 ընդդիմադիր հեռուստաալիք տուգանվել է 1․6 մլն դոլարով
Թուրքիայում 2019-ի հունվարից մինչև 2020-ի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում 4 ընդդիմադիր հեռուստաալիք Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (ՌՀԲԽ) կողմից ընդհանուր առմամբ տուգանվել է 11 մլն լիրայով (1.6 մլն դոլար)։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սահմանված տուգանքները զեկույցի տեսքով ներկայացրել է ՌՀԲԽ-ի անդամ Իլհան Թաշչըն։ Ըստ զեկույցի՝ տույժերը կիրառվել են հիմնականում քաղաքական հաղորդումների ու լուրերի ծրագրերի վրա և բացի ֆինանսականից կիրառվել են նաև այլ «պատիժներ»։ Օրինակ Թուրքիայի Fox TV հեռուստաալիքով հայտնի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի վարած լուրերի ծրագիրը 3 անգամ զրկվել է հերթական հեռարձակումից։
Նույն պատիժը կիրառվել է տարբեր հետուստաալիքների 12 հաղորդաշարերի դեպքում։
Զեկույցից միաժամանակ պարզ է դարձել, որ իշխանամետ հեռուստաալիքները շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանանում Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից։ Օրինակ իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող ATV և Ulke TV հեռուստաաալիքները նույն ժամանակահատվածում ստացել են մեկական զգուշացում TGRT-ն մեկ ֆինանսական տույժ, իսկ TV Net, Kanal 7, A Haber ալիքներն ընդհանրապես տույժի չեն ենթարկվել։
ՌՀԲԽ-ի անդամ Թաշչըն, մեկնաբանելով իր կազմած զեկույցը, ասել է, որ իշխանությունները խորհուրդը որպես մահակ են օգտագործում։ Ըստ Թաշչըի՝ իշխանությունները մտածում են, որ տույժերով կարող են լռեցնել իրենց անհանգստություն պատճառող հեռուստաալիքներին և ամբողջ թափով կիրառում են այդ մեխանիզմը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան