Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ-ի զորքերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան
ԱՄՆ-ի ուժերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ և երկրի ղեկավար Ալի Խամենեին:
«Ամերիկացիները բացահայտ հայտարարում են, որ իրենց զորքերը տեղակայված են Սիրիայում, քանի որ այնտեղ նավթ կա: Իհարկե, նրանք չեն մնա նաև Սիրիայում և Իրաքում: Նրանք պետք է լքեն այդ երկրները և այն անպայման կպարտադրվի», -փոխանցում է Tasnim գործակալությունը:
«Չնայած հսկայական միջոցներին, որոնք ամերիկացիները տարիների ընթացքում հատկացրել են իրենց դրական կերպարը ձևավորելու համար՝ այսօր Միացյալ Նահանգներ երկիրը և ռեժիմը ատում է աշխարհի մի զգալի մասը»,-հայտարարել է Խամենեին:
ԱՄՆ զինված ուժերի սահմանափակ զորակազմը Սիրիայում է գտնվում 2015 թվականից: Իրաքում, 2003 թվականին զինված հակամարտության սկսվելուց ի վեր, ամերիկյան զորքերը տարբեր առաջադրանքներ են իրականացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար