«Հաց և աշխատանք»․ Սա են պահանջում Լեհաստանում բողոքի ցույցի դուրս եկած մարդիկ
«Հաց և աշխատանք»․ սա է այն հիմնական կարգախոսներից մեկը, որով վերջին օրերին Լեհաստանում տեղի են ունենում կորոնավիրուսի պատճառով պարտադրված կարանտինի դեմ բողոքի ցույցերը: Մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել, պահանջում են վերացնել խիստ մեկուսացման միջոցառումները, ինչի արդյունքում Լեհաստանի տնտեսությունը գտնվում է խոր անկման մեջ, հատկապես փոքր և միջին բիզնեսը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Վարշավայում բողոքի ցույցին աջակցում էր ընդդիմության հիմնական միավորումը՝ «Քաղաքացիական կոալիցիան», սակայն իշխանությունները թույլ չտվեցին հավաքն անցկացնել նույն կորոնավիրուսի պատճառով. Արդյունքում ոստիկանությունը ցրել է հավաքն ուժով՝ օգտագործելով արցունքաբեր գազ, մի քանի հոգի շտապ հոսպիտալացման կարիք են ունեցել:
Հատկանշական է, որ մայիսի 18-ին՝ այսօր, Լեհաստանում ինքնամեկուսացման ռեժիմը կթուլանա: Այնուամենայնիվ, իշխանությունների հակառակորդները պահանջում են այն ամբողջությամբ վերացնել, որպեսզի տնտեսությունը հնարավորինս արագ ծնկից բարձրանա:
«Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային մայիսին: Մեծ փողեր ծախսվեցին, սակայն վերջում քվեարկությունը հետաձգվեց: Մարդիկ անվստահություն ունեն իշխանությունների նկատմամբ», - ասում է լեհ լրագրող Յարոսլավ Կոչիշևսկին: Նա համոզված է, որ կառավարությունը ներկայիս համաճարակն օգտագործում է քաղաքական նպատակներով:
Այսօր շատ լեհեր համամիտ են նրա հետ, ոորոնք մնացել են առանց աշխատանքի և, հետևաբար, առանց ապրուստի միջոցների: Փորձագետները կանխատեսում են, որ բողոքի ցույցերը Լեհաստանում միայն կուժեղանան, անգամ մեկուսացման ռեժիմը չեղարկելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան