Կենդանաբանական այգին վերսկսում է իր աշխատանքը
Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Կենդանաբանական այգուց հայտնում են, որ արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։
Մասնավորապես՝
.Արգելվում է կերակրել կենդանիներին:
.Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։
.Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
.Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։
«Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 010-56-23-62 կամ 010-56-21-65 հեռախոսահամարներով։
Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։
Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ»,- հայտնում են Կենդանաբանական այգուց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան