Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ակադեմիական դասընթացի ուսումնառողների հետ
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկած «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի ուսումնառողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնառողներին, մաղթել հաջողություն ուսման ընթացքում:
Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել դասընթացի առաջին հոսքի արդյունքները և դասընթացի կազմակերպման ու անցկացման ուղղությամբ ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի գործադրած ջանքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան