Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստում են վերաքննիչ բողոքները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանակն թիմը ստացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելու, փոփոխելու վերաբերյալ միջնորդությունների մերժման մասին մայիսի 13-ի որոշումը։
Panorama.am-ի հետ զրույցում փաստաբանական թիմից հայտնեցին, որոշումը բաղկացած է 92 էջից։ Միջնորդությունների մերժման հիմքերի հետ թիմի անդամները համաձայն չեն։
Ներկա պահին պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոքներ, որոնք սահմանված ժամկետում կներկայացվեն վերաքննիօչ քրեական դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրեց միջնորդություններ՝ նրա խափանման միջոց կալանքը վերացնելու, գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։
Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանը կալանքը վերացնելու միջնորդությունը ներկայացելիս դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում գտնվում է միաժամանակ մի քանի ռիսկային խմբում, իսկ ներկայումս, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։ Ա․ Վադևանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։ Նա հիշեցրեց, որ մեկ-երկու տարի առաջ Փարիզում ահաբեկչական գործողություններ են եղել, և այժմ այդ անձանց խափանման միջոցը փոխվել է։
Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 19-ին ժամը 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Մայիսի 13-ին տեղի ունեցավ իրավաբանական ինքնասպանություն
- Լևոն Քոչարյան. «Ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը»
- Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին
- Արամ Օրբելյան. Արմեն Թավադյանի դեմ քրգործը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար
- Արամ Վարդևանյան.Դատարանի որոշմանն իրավական որևէ հիմնավորում տալ չեմ կարող
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ. «Ամոթ, ամոթ»
- Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց
- Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
- Ռուբեն Սահակյան. Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու պատճառ չկա
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան