Ռուսաստանում մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 հազարից պակաս դեպք
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում աճել է 8,926-ով։ Մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ այդ ցուցանիշը գրանցվել է 9 հազարից ցածր: Ներկայումս, Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններում վարակված է 290.678 մարդ։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, հայտնում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Տվյալների համաձայն, մեկ օրվա աճը կազմել է 3.2%՝ նախորդ օրվա 3,6%-ի դիմաց, ինչը համարվում է ռեկորդային ցածր։
Օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսով հիվանդների 3557-ի (40.1%) մոտ ախտանշաններ չկան:
Մեկ օրում գրանցվել է 91 մահ՝ ընդհանուր թիվը դարձնելով 2722:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները