Երևանի մանկապարտեզներում ընդունելությունն անորոշ ժամանակով դադարեցված է
Երևանի մանկապարտեզներում այս պահին նոր ընդունելությունները դադարեցված են։ Ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Մանկապարտեզներում նոր ընդունելությունն այս պահին անորոշ ժամանակով դադարեցված է։ Երբ ունենանք ընդունելությունը վերսկսելու համապատասխան հրահանգ կամ որոշում, կտեղեկացնենք հասարակությանը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանում մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից։
Տ.Վիրաբյանն ասաց, որ այժմ՝ այս ճգնաժամային փուլում, մանկապարտեզներում իրականցնում են աշխատանքները սահմանափակ քանակությամբ երեխաների համար, սա պետք է ուղղակի այդ տեսանկյունից դիտարկել։
Հարակից հրապարակումներ`
- Վիրաբյան. Երևանում 11 հազար ծնողներ ցանկություն են հայտնել երեխային բերել մանկապարտեզ
- Երևանի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20-ից
- Մանկապարտեզները՝ մայիսի 18-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան