Ֆրանսիայում պատարագին մասնակցել են ավտոմեքենաներով
Ֆրանսիայում պատարագը մատուցել են նոր ձևաչափում. համավարակի պատճառով հավատացյալները գտնվել են ավտոմեքենաների մեջ։ Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցելու համար շուրջ 220 ավտոմեքենա է եկել։ Մեքենայում կարող էին գտնվել միայն մեկ ընտանիքի անդամները, որոնք ապրում են միասին։ Պատարագը հեռարձակվել է ռադիոհաճախականությամբ, դրա համար էլ այն կարող էին լսել միայն ավտոկայանատեղիում հավաքվածները։
Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, ցանկացողները կարողացել են նաև հաղորդություն ստանալ, դրա համար անհրաժեշտ է եղել միացնել վթարային լուսարձակները։ Դրանից հետո դիմակներով և ձեռնոցներով հոգևորականները մոտեցել են մեքենային։ Հաղորդության համար պարտադիր պայման է եղել մեքենայում ախտահանիչ նյութի առկայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան շարունակում է թուլացնել համաճարակի հետևանքով մտցված սահմանափակումները
- Ֆրանսիան չեղարկել է կարանտինը
- Ֆրանսիայում բացվում են դպրոցներն ու մանկապարտեզներ
- Ֆրանսիան կբացի բոլոր լողափերը
- Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է ռեկորդային ցածր մահեր Covid-19-ից
- Ֆրանսիայում կատվի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան