Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է ձերբակալվել
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի օդանավակայանում ձերբակալել են Հայաստանից արտահանված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակը։ Eadaily.com-ի փոխանցմամբ, բեռը ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության կողմից, այն ուղարկվել է փորձաքննության։
Աղբյուրի տեղեկություններով, ծխախոտը տեղափոխելու համար Վորոնեժի օդանակավայանի հարևանությամբ սպասել են երեք բազմատոննայանոց բեռնատար մեքենաներ։ Նախատեսվում էր, որ դրանք տարվելու էին Ստավրոպոլ։
Որոշ տեղեկությունների համաձայն, անօրինական բեռը Հայաստանից դուրս է եկել մայիսի 9-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին ՌԴ հատուկ ծառայությունները մաքսային ծառայությունների հետ համատեղ Կրասնոդարի օդանավակայնում ձերբակալել էին Հայաստանից բերված մաքսանենգ ծխախոտի հսկա խմբաքանակ։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը
- Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքը
- 168.am. «Մենք ծխախոտի միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյան
- ՊԵԿ-ը պարզաբանում է Հայաստանից ծխախոտի «անօրինական» արտահանման մասին տեղեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան