«Ազգային տոնը հիմնավորելը նույնքան պրակտիկ ու հեշտ է, որքան ամուսնության փաստը հիմնավորելը».պատգամավոր
«Ազգային տոնը հիմնավորելը նույնքան պրակտիկ ու հեշտ է, որքան ամուսնության փաստը հիմնավորելը»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հիմնավորելով Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած առաջարկին իր անհամաձայնությունը:
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնած օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքի 176-րդ՝ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրելու գործընթացը կարգավորող հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով: Փոփոխությամբ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն է տրվում ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար իրենց հաշվին արձակուրդ վերցնել, բայց ոչ ավելի, քան տարեկան չորս օր:
Հանձնաժողովը քննարկեց առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ կառավարության ներկայացրած առաջարկն, ըստ որի, այդ դեպքում գրոծատուն աշխատողից կարող է պահանջել գրավոր հիմնավորում ազգային տոնին մասնակցելու վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները չընդունեցին այս առաջարկը: Հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանը իր բացասական դիրքորոշումը ներկայացնելիս նկատեց, որ այդտեղ գուցե բախվում են այն խնդրին, որ չգիտեն հանրապետությունում ապրող այլ ազգերի ներկայացուցիչների կամ կրոնակաան համյնքների ներկայացուցիչների ազգային տոների մասին:
«Բայց սա լրիվ այլ խնդիր է և հնարավոր է ապացուցել թե հարսանիքը, թե եզդիական Ամանորը: Ինձ թվում է դրանք հավասարապես ապացուցելի են»,- հայտարարեց պատգամավորը:
Նախագծի հեղինակ Ռուստամ Բաքոյանը հիմնավորեց, որ Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ներքին միջանձնային և միջխմբային հարաբերությունները՝ իրենց մշակույթին և ավանդույթներին բնորոշ առանձնահատկություներով:
Հանձնաժողովի նիստը վարող Անի Սամսոնյանը առանց գործադիրի այդ առաջարկության նախագիծը դրեց քվերակության և այն ընդունվեց միաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան