Իսրայելական COVID-19-ի պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա
Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն ավարտել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը մկների մոտ հաջող փորձարկումները։
Շուտով հետազոտողները պլանավորում են անցնել այլ կենդանիների մոտ փորձարկման, և նրանց հաջողության հասնելու դեպքում սկսելու են պատվաստանյութերը փորձարկել մարդկանց մոտ։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Հրապարակման համաձայն, եթե փորձարկումներն անցնեն ըստ պլանի, պատվաստանյութի մշակումը կարող է ավարտվել մինչև տարվա վերջ, կամ նույնիսկ ավելի վաղ:
Փորձերի ընթացքում գիտնականները պատվաստանյութ են ներարկել կրծողներից 50 տոկոսին, որոնք հետագայում ենթարկվել են կորոնավիրուսի վարակի: Պատվաստված կրծողները չեն վարակվել, իսկ մյուսները վարակվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան