Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ ուղղակի չեմ կարող. Արշակ Կարապետյան
«Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ ուղղակի չեմ կարող, քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նա հրավիրվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով։
Հարցին, թե ինչու են նրան երկրորդ անգամ հրավիրել հանձնաժողովի նիստին, նա արձագանքեց՝ երևի նոր հարցեր էին առաջացել. «Եթե տասը անգամ էլ կանչեն, էլի պետք է գամ»։
Դիտարկմանը՝ արդյո՞ք նոր հարցեր են առաջացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնաժողով այցից հետո, Ա. Կարապետյանն արձագանքեց. «Չեմ կարող նման բան ասել, ես տեղյակ չեմ՝ ինքն ինչ պատասխաններ է տվել»։
«Իմ բոլոր տեղեկությունների հետ կապված գաղտնիության խնդիր կա, որովհետև Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ մեր հետախուզությունն իմացե՞լ է, թե՞՝ ոչ։ Եթե չենք իմացել, դա էլ է կարևոր իրենց համար»,- շեշտեց Ա. Կարապետյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե չի եղել օպերատիվ տեղեկությունների պակաս, Ա. Կարապետյանն արձագանքեց՝ ինչո՞ւ ես պետք է քննարկեմ վարչապետի ասածը. «Ես ո՞նց կարող եմ քննարկել վարչապետի ասածը»։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետը Ապրիլյան քննիչ հանձնաժողովում է
- Սերժ Սարգսյան. Պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան