Բրիտանիայի կառավարությունը 50 տարի անց ներկայացրել է սեփական մաքսային սակագնային համակարգ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է առավել բարենպաստ ազգային սկզբունքների հիման վրա մշակած անկախ մաքսային և սակագնային համակարգը, որը կսկսի գործել 2021 թվականի հունվարի 1-ից և կփոխարինի Եվրամիության միասնական արտաքին սակագնային համակարգին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեքշաբթի օրը հայտնել են Միացյալ Թագավորության արտաքին առևտրի նախարարության մամուլի ծառայությունից:
Նորամուծության շնորհիվ Լոնդոնն ակնկալում է հասնել բրիտանական ձեռնարկությունների համար արդար մրցակցային պայմանների ապահովմանը, խթանել ներդրումների ներհոսքը երկիր և ստեղծել նոր աշխատատեղեր: Ակնկալվում է, որ նոր սակագնային ռեժիմը կհեշտացնի և կէժանացնի արտասահմանից ապրանքների ներմուծումը, նրա ներդրմամբ հաշվարկները կկատարվեն ֆունտ ստեռլինգով:
«50 տարվա ընթացքում առաջին անգամ մենք կարող ենք ստեղծել մեր սեփական սակագնային ռեժիմը, որը հարմարեցված կլինիՄեծ Բրիտանիայի տնտեսությանը: Մեր նոր գլոբալ սակագինը օգուտներ կբերի բրիտանական սպառողներին ու տնային տնտեսություններին` վերացնելով բյուրոկրատական խոչընդոտները և իջեցնելով հազարավոր առաջին անհրաժեշտության ապրանքների արժեքը: Նման միանշանակ մոտեցմամբ մենք աջակցում ենք Մեծ Բրիտանիայի արդյունաբերությունը և մենք օգնում ենք բիզնեսին հաղթահարել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած աննախադեպ տնտեսական խնդիրները»,- ասել է Արտաքին ատևտրի նախարարը Էլիզաբեթ Տրասսը.
Հունվարի 31-ին Բրիտանիան լքեց ԵՄ-ն՝ դադարեցնելով իր անդամակցությունը միությանը, որը տևեց 47 տարի: Դրանից հետո սկսվեց անցումային շրջանը, որը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Մինչ այդ Լոնդոնը և Բրյուսելը մտադիր են պայմանավորվել հետագա համագործակցության պայմանների շուրջ, առաջին հերթին կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիրը: