Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ գնա դիմակ առ, որպեսզի շրջես. Գևորգ Պետրոսյան
«Ընդհանրապես արտահայտված քաղաքական կարծիքները խեղաթյուրելը հարգելի զբաղմունք չէ՝ հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ փաստելով, որ փորձ է արվում իրենց խոսքերն այնպես մեկնաբանել, ըստ որի, խմբակցությունը դեմ է տուգանքների մեղմացում ենթադրող որոշմանը:
Պատգամավորը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է նախագծին, բայց առաջարկում է նրանում ավելացնել դրույթ, որով այն հետադարձ ուժ կունենա և նախկինում սահմանված բարձր տուգանքները նույնպես կնվազեցվեն մինչև 10 հազար դրամ:
Եթե մարդը վաստակ չունի, ըստ պատգամավորի, կապ չունի՝ նրան 10 հազար դրամ են տուգանում, թե 100 հազար դրամ:
«Մի կողմից ասում եք, որ մարդկանց վիճակը մեղմենք, մյուս կողմից ասում եք՝ բայց որ տուգանքը բարձր լինի այն զսպաշապիկ կլինի»,- նկատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«Եթե այդքան ուզում ենք ժողովրդին լավություն անեք, եկեք դա անենք: Եկեք նախագծին տանք հետադարձ ուժ»,- առաջարկեց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով դիմակներ կրելու պարտադրանքին՝ շեշտեց, որ դիմակների բեռը ոչ միայն գործատուների, այլև քաղաքացու վրա պետք չէ դնել:
«Սոցիալական պետություն ես, դու պարտավոր ես դիմակով ապահովել: Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ գնա դիմակ առ, որպեսզի շրջես»,- հայտարարեց Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի, որպեսզի դիմակների գները կարգավորվեն. Միրզոյան
- Սոցիալապես անապահովներին պետք է ապահովել դիմակներով. Զոհրաբյան
- Ո՞նց կարող է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը դիմակի գնի հետ որևէ կապ չունենա. Մելքումյան
- Բաց տարածքներում դիմակ չունենալու համար մարդիկ կտուգանվեն 10 հազար դրամով. նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան