Դանիայում այժմ յուրաքանչյուրը կարող է անցնել կորոնավիրուսային թեստ
Նախօրեին Դանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ բոլոր մեծահասակներին կառաջարկի անցնել նոր կորոնավիրուսի թեստ, ներառյալ նրանց, որոնք ախտանիշ չունեն, քանի որ երկիրը երկու ամսվա մեջ գրանցել է դեպքերի փոքր աճ:
Յուրաքանչյուրը, որն ունի NemID, դանիական բանկի մուտքի համօգտագործման ընդհանուր համակարգ, կարող է գրանցվել առցանց թեստային կենտրոնում:
The Local-Ի հաղորդմամբ, մինչ այժմ միայն ախտանիշներով հիվանդները կարող էին փորձարկվել՝ իրենց բժշկի կողմից ուղեգրվելուց հետո։
Դանիան համաճարակի սկսվելուց ի վեր հաստատել է 548 մահվան դեպք, վարակվածների թիվը հասնում է մոտ 11 հազարի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան