ԵԱՏՄ-ում ինտեգրման մակարդակը դեռևս թույլ չի տալիս գազի տարանցման միասնական սակագնի անցնելու համար. Պուտին
ԵՏՄ-ի համար գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել ինտեգրման ներկայիս մակարդակում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով անցակցված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների ընդհանուր սակագնի անցնելու առաջարկին, մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրակացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեի և միասնական հարկային համակարգի պայմաններում: ԵվրԱզԷՍ-ում ինտեգրման այդպիսի խորը մակարդակի դեռ չենք հասել», - ասել է Ռուսաստանի նախագահը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ առայժմ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական պայմաններով՝ հաշվի առնելով մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովելով արդյունահանման մեջ ներդրված կապիտալից ողջամիտ եկաուտների ստացումը: Նա բացատրել է, որ այն ընդունված պրակտիկա է:
Պուտինը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ տարածքում գազի շուկայի գնագոյացման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ` փորձագիտական մակարդակում: «Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար ընդհանուր առմամբ տրամաբանական կլիներ գազի կետը հանել Ռազմավարության նախագծից (մինչև 2025 թվականի ԵԱՏՄ զարգացման), այն այսօր հաստատելու համար: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ գազի տեղափոխման սակագների հարցը միակ չհամաձայնեցված կետն է ԵԱՏՄ մինչև 2025 թվականի զարգացման ռազմավարության նախագծում:
«Կա մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Նրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում՝ ԵվրԱզԷՍ-ի գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Մեր հայ և բելառուս գործընկերները դեռ չեն ընդունել այս բանաձևը, նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում»,- հստակեցրել է Ռուսաստանի ղեկավարը: Ըստ նրա, եթե Հայաստանն ու Բելառուսը ընդունեին Ռուսաստանի Դաշնության տեսակետը, ապա ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չեն լինի: