Տնտեսագիտական համալսարանն արտակարգ դրությունից տուժած 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաև ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի 335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը ևս ցանկացավ անմասն չմնալ և հանդես բերել սոցիալական պատասխանատվություն: Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում ևս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան