Թրամփը բացահայտել է, որ COVID-19-ի դեմ պայքարի համար ընդունում է մալարիայի դեմ դեղամիջոցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է, որ նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը՝ չնայած դրա հավանական վտանգավոր կողմնակի ազդեցություններին և դեռևս վերջնական ապացուցված չլինելուն, որ այն ազդում է հիվանդության վրա: Այս մասին գրում է Euronews-ը։
Թրամփը նշել է, որ Սպիտակ տան բժշկից է այն խնդրել ու արդեն «մոտավորապես մեկ ու կես շաբաթ» խմում է հիդրօքսիքլորոքինը՝ չնայած բժիշկն իրեն խորհուրդ չի տվել:
Նշենք, որ այս դեղամիջոցի՝ վիրուսի վրա ազդելու մասին պնդում է ֆրանսիացի բժիշկ Դիդիե Ռաուլտը, որը վարակված հիվանդներին բուժում է հիդրօքսիքլորոքին և ազիտրոմիցին դեղամիջոցներով։ Սակայն մասնագետների մի հատված էլ պնդում է, որ այն ունենում է մինչև անգամ ճակատագրական կողմնակի ազդեցություններ։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը հայտնել է՝ մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը փորձարկվելու է COVID-19 բուժման համար
- Մակրոնը Մարսելում այցելել է ֆրանսիացի բժշկին, որը պաշտպանում է հիդրօքսիքլորոքինի կիրառումը կորոնավիրուսի դեմ
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express