Հնդկաստանում կորնավիրուսի 101 հազարից ավելի դեպք է գրանցվել
Հնդկաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 4,9 հազար դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 101,139 դեպք։
Գործակալության տվյալներով՝ երկրում բուժում է անցնում 58,802 մարդ: Միևնույն ժամանակ վերականգնվել է 39,173 մարդ, 3163 մարդ էլ դարձել է հիվանդության զոհ։
Ամենից շատ տուժել է Մահարաշտրա նահանգը, որտեղ գրանցվել է հիվանդության 35,058 վարակի դեպք։ Երկրորդ տեղում ՝ Թամիլ Նադու նահանգն է ՝ 11 760 հիվանդ։ Գուջաթ նահանգը հայտնվել է երրորդ տեղում՝ 11,745 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19 համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 4,6 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 311 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 3500 նոր դեպք
- Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 3,9 հազար նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները