ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո
Կորոնավիրուսի պանդեմիան լուրջ հետևանքներ է ունենում թանգարանների համար, որոնք ստիպված են եղել իրենց դռները փակել այցելուների առջև և մնացել են առանց եկամուտի: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ կարանտինային միջոցառումների շնորհիվ ամբողջ աշխարհի թանգարանների ավելի քան 90 տոկոսը ստիպված են եղել փակել, իսկ համավարակի ավարտից հետո 13 տոկոսը չի կարող բացվել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ Օդրե Ազուլեն հիշեցրել է, որ թանգարաններն առանցքային դեր են խաղում հասարակության կայունության ապահովման գործում և կոչ է անում օգնել նրանց հաղթահարել ճգնաժամը և պահպանել իրենց փոխգործակցությունը այցելուների հետ:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թվային տեխնոլոգիան այսօր հասանելի է միայն մարդկության կեսին:
Այսպիսով, Աֆրիկայում և փոքր կղզի-պետություններում թանգարանների միայն 5 տոկոսն է կարողացել տեղադրել իրենց ցուցահանդեսները առցանց ձևաչափով: Ազուլեն կոչ է արել աշխատել մշակույթի մասսայականացման ուղղությամբ՝ «բոլորի և յուրաքանչյուրի համար, հատկապես առավել խոցելի և մեկուսացվածների համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին