Հասարակություն 16:26 19/05/2020 Աշխարհում

Յունիսեֆ. Դպրոցների փակման պատճառով 370 միլիոն երեխա զրկված է սննդարար կերակուրից

Այս օրերին, երբ դպրոցները դեռ փակ են՝ ազդեցություն թողնելով աշխարհում գրեթե 1,3 միլիարդ աշակերտների և ուսանողների վրա, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՊՀԾ- ն ու Համաշխարհային բանկը դպրոցների անվտանգ բացմանն ուղղված նոր ուղեցույց են հրապարակել։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտն ում են, որ վերը նշված գործակալությունները նաև նախազգուշացրել են, որ դպրոցների համատարած փակումը՝ ի պատասխան կորոնավիրուսային համավարակի, աննախադեպ ռիսկ է ներկայացնում երեխաների կրթության և բարեկեցության համար, հատկապես՝ առավել խոցելի երեխաների, ովքեր դպրոցին են ապավինում՝ կրթության, առողջության, անվտանգության և սնուցման համար: Ուղեցույցները գործնական առաջարկություններ են տալիս ազգային և տեղական ինքնակառավարման մարմիններին առ այն, թե ինչպես ապահովել երեխաների անվտանգությունը դպրոց վերադառնալուց հետո:

«Անհավասարությունների աճը, առողջության վատթարացումը, բռնությունը, մանկական աշխատուժը և անչափահասների ամուսնությունը գործոններից ընդամենը մի քանիսն են, որ ապագայում սպառնալու են դպրոց չհաճախող երեխաներին», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Մենք գիտենք, որ որքան ավելի երկար երեխաները չհաճախեն դպրոց, այնքան քիչ հավանական է, որ նրանք երբևիցե կվերադառնան դպրոց»: Եթե մենք առաջնահերթություն չտանք դպրոցները վերաբացելուն, երբ դա անելն անվտանգ է, ապա հավանաբար, կրթական նվաճումների, ձեռքբերումների առումով կործանարար հետևանքների ականատեսը կլինենք»:

Նոր ուղեցույցում նշվում է, որ չնայած բավարար ապացույցների բացակայությանը դպրոցների փակման ազդեցությունը հիվանդության փոխանցման տեմպերի վրա գնահատելու համար՝ դպրոցների փակման բացասական հետևանքները երեխաների անվտանգության և կրթության վրա արդեն իսկ փաստագրված է: Վերջին տասնամյակների ընթացքում երեխաների համար կրթության հասանելիության ընդլայնման արդյունքում ձեռք բերված արդյունքները կարող են կորսվել, իսկ վատագույն դեպքում՝ ամբողջությամբ զրոյանալ:

«Ամենաաղքատ երկրներում երեխաները հաճախ դպրոցներին ապավինում են որպես օրը գեթ մեկ անգամ սնվելու աղբյուր: Բայց կորոնավիրուսով պայմանավորված շատ դպրոցների փակման պատճառով 370 միլիոն երեխա զրկված է սննդարար այս կերակուրից, ինչն իսկական փրկության oղակ է աղքատ ընտանիքների համար: Երեխաները նաև չեն ստանում այն առողջապահական միջամտությունները, որոնք սովորաբար ստանում են դպրոցում: Սա կարող է երկարատև վնաս պատճառել, հետևաբար՝ դպրոցների վերաբացումից հետո շատ կարևոր է վերականգնել սննդի մատուցման և առողջապահական ծառայությունները, ինչը կարող է դպրոց վերադառնալու լրացուցիչ խթան հանդիսանալ առավել խոցելի երեխաների համար»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley):

Ինչպես նշվում է ուղեցույցում, երեխաների լավագույն շահը, ինչպես նաև՝ հանրային առողջության պահպանման և անվտանգության ընդհանուր նկատառումները (որոնք պետք է հիմնված լինեն կրթության, հանրային առողջության և սոցիալ-տնտեսական գործոնների վրա համապատասխան առավելությունների և ռիսկերի գնահատման վրա) պետք է առանցքային նշանակություն ունենան ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների՝ դպրոցները վերաբացելու որոշումների վրա:

Դպրոցները պետք է հաշվի առնեն, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կերպով վերսկսել իրենց աշխատանքը՝ բարելավելով ուսուցման գործընթացը և դպրոցում ավելի ընդգրկուն աջակցություն առաջարկելով երեխաների համար՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջության պահպանումը, սնուցումը, հոգեբանական աջակցությունը և լվացվելու համար նախատեսված և այլ սանիտարահիգիենիկ հարմարությունները։

Մինչ երկրները փորձում են հասկանալ՝ երբ վերաբացել դպրոցները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՊՀԾ-ն ու Համաշխարհային բանկը, որպես Համաշխարհային կրթության կոալիցիայի մաս, կառավարություններին կոչ են անում՝ գնահատել դպրոցներում անցկացվող լիաժամ կրթության առավելությունները հեռավար ուսուցման նկատմամբ, ինչպես նաև՝ դպրոցների վերաբացման հետ կապված ռիսկային գործոնները՝ հաշվի առնելով դպրոց հաճախելու հետ կապված վարակի տարածման ռիսկերի վերաբերյալ ոչ բավարար ապացույցների անառարկելի բնույթը:

Ուղեցույցները ներառում են հետևյալը.
.Քաղաքականության բարեփոխում. քաղաքականության բարեփոխումները պետք է վերաբերեն ուղեցույցի բոլոր հարթություններին՝ ներառելով, այդ թվում, հանրային առողջապահական ճգնաժամերի ընթացքում դպրոցների բացման և փակման հստակ քաղաքականություն. բարեփոխումներ, որոնք հավասար հնարավորություններ կապահովեն խոցելի և դպրոցից դուրս մնացած երեխաների համար, ինչպես նաև կամրապնդեն և կստանդարտիզացնեն հեռավար ուսուցումը։
. Ֆինանսավորման պահանջներ․ վերացնել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը կրթության վրա և ներդրումներ անել հօգուտ կրթական համակարգերի ամրապնդման՝ ուղղված կրթության վերականգնմանն ու կայունությանը։
. Անվտանգ շահագործում․ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնվազեցնեն հիվանդության տարածումը; ապահովել անհրաժեշտ ծառայություններով և զինել անհրաժեշտ պարագաներով, ինչպես նաև՝ ճիշտ վարվելակերպ խթանել։ Այդ թվում՝ ապահովել ձեռքերը լվանալու համար անհրաժեշտ ջրով և օճառով, սահմանել ընթացակարգեր, որոնք կվերաբերեն անձնակազմի և աշակերտների առողջությանը, ինչպես նաև՝ արարողակարգեր՝ ֆիզիկական հեռավորություն պահպանելու և հիգիենայի ճիշտ կանոններին հետևելու համար։
. Ուսուցման գործընթացի փոխհատուցում. հատուկ ուշադրություն դարձնել այն գործընթացներին, որոնք ուղղված են լիաժամ ուսումնառության կորստի վերականգմանը, մանկավարժական հիմունքների ամրապնդմանը և որոնք հիմնված կլինեն ուսուցման այնպիսի հիբրիդային մոդելների վրա, որոնք կներառեն տարբեր մոտեցումների որդեգրում, ինչպիսիք են հեռակա և հեռավար կրթությունը։ Այն պետք է ներառի նաև հիվանդության փոխանցման և կանխարգելման վերաբերյալ համապատասխան իմացություն:
. Բարօրություն և պաշտպանություն. ավելի մեծ շեշտադրում անել աշակերտների և ուսանողների բարեկեցության վրա և կյանքի կոչել երեխաների պաշտպանությունը կրթական հաստատություններում՝ ուղղորդման բարելավված մեխանիզմների, այդ թվում՝ առողջապահական ծառայությունների մատուցման և դպրոցական սննդի միջոցով։
. Հասնել առավել մեկուսացված երեխաներին. դպրոցների բացման քաղաքականությունը և գործելակերպերը հարմարեցնել մեկուսացված խմբերին հասնելու համար, ինքպիսիք են նախկինում դպրոցից դուրս մնացած երեխաները, տեղահանված կամ միգրանտ երեխաներն ու փոքրամասնությունները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}