«Փաստ». Ամուլսարի հանքի շահագործումը գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում է
«Փաստ» թերթը գրում է.
«Ամուլսարի հանքի շահագործումը շարունակում է գործող իշխանության համար «դամոկլյան սրի» կարգավիճակում մնալ, քանի որ, ըստ էության, ոչ մի կարգավորում և հստակ ընթացակարգ կառավարությունը չունի և ամենայն հավանականությամբ առաջիկայում չի ունենալու։
Փաստացի կառավարությունն այսօր դժվար դիլեմայի առջև է հայտնվել. մի կողմից՝ էկոլոգիական ռիսկերն են, որոնք ունեն բնապահպանական լուրջ ուսումնասիրության կարիք, մյուս կողմից՝ հարցի ֆինանսական և սոցիալական կողմը. խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման, ինչպես նաև բազմաթիվ աշխատատեղերի մասին է: Սակայն, ըստ ոլորտի փորձագետների, հարցի նկատմամբ այնպիսի մոտեցում, ինչպիսին ունի օրվա իշխանությունը, այն է՝ առայժմ արհեստականորեն ժամանակ ձգել, հարցի լուծում չէ:
Մեզ հետ զրույցում մի քանի մասնագետներ նշում էին, որ այսպես թե այնպես, ի վերջո լուծումներ գտնելուց խուսափել հնարավոր չէ, ուստի ժամանակ կորցնելն ու անորոշությունը լավագույն ուղին չեն։ Ի դեպ, ուսումնասիրողների կարծիքով, ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է և հիշեցնում է կատլավան։
Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ կարող են խառնվել Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետևանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան