Գործարարն առաջարկել է վաճառել «Մոնա Լիզան»՝ Ֆրանսիայի տնտեսությունը վերականգնելու համար
Ֆրանսիացի գործարար Ստեֆան Դիստանգիանն առաջարկել է երկրի տնտեսական վիճակի փրկության իր տարբերակը։ Նրա կարծիքով, բավական է վաճառել Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, որպեսզի Ֆրանսիան դուրս բերեն ճգնաժամից։
radiokp.ru կայքը գրում է, որ գործարարի կարծիքով, ավելի լավ է կորցնել դա Վինչիի գլուխգործոցը, քան երկիրը։
«Որպես ձեռնարկատեր և հարկատու, գիտեմ, որ միլիարդավոր կորուստները հորիված չեն։ Ակնհայտ լուծումն արժեքավոր ակտիվը հնարավորինս բարձր գնով վաճառելն է»,- ասել է նա։
Գործարարը նաև հաշվարկել է, թե որքանով է անհրաժեշտ վաճառել «Մոնա Լիզան», որպեսզի գումարը բավարարի Ֆրանսիայի տնտեսությանը։ Շուրջ 50 միլիարդ եվրո։ Նա ենթադրել է, որ նկարը կարող է հետաքրքրիր ապագա տրիլիոնատեր Ջոն Բեզոսին, քանի որ նրա կարողությունը ավելի մեծ է։
Լեոնարդո դա Վինչիի 1503-1505 թվականներին ստեղծած «Մոնա Լիզան» ներկա պահին գտնվում է Լուվրում։