Ապրիլյանի անմահ հերոս Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 28 տարեկան։ Բենիամինը զոհվել է Ջաբրայիլում (Ջրական) թշնամու դեմ իրենց տանկով համառ պատերազմելիս։
Բենիամինը զոհվել է ապրիլի 3-ին: Ավագ լեյտենանտը ռազմական գործողություննների ընթացքում օգնության էր գնացել Ջրակն (Ջաբրայիլ)։ Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստներ Բենիամի Եղոյանը, Վլադիմիր Ալիխանյանն ու Տիգրան Աբգարյանը դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել: Հետմահու պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաև երկրորդ անվամբ՝ Մոնթե։
Ալբերտ Հովհաննիսյանը, որը ծառայել է Մոնթեի հետ, Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր ապրիլյան պատերազմի ժամանակ երեք տանկիստների սխրանքի մասին: Ալբերտը հիշում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Մոնթեի «դուխը» նաև մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Ինքը շատ դուխով, հայրենասեր մարդ էր: Ես հպարտ եմ, որ իրան ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել»:
Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի՝ Տիգրանի և Վլադիմիրի հետ առաջ է գնում, բայց այդ օրը թշնամին խոցում է նրանց տանկը:
Ալբերտը նաև հիշում է Մոնթեի հետ վերջին զրույցը. «Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի: Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց ու էդ պահին ուղղակի ասացի՝ զգույշ կլինես: Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց՝ ինչ լինելու է, կլինի: Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի: Ինքը, կարծես թե զգար: Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս: Դրանից հետո նրանց տանկը խոցվեց»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի անմահ հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն
- Ապրիլյանի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
- Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
- «Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան