Amazon-ն ու Netflix-ը վերսկսում են կինոարտադրությունը
Amazon և Netflix ընկերությունները վերսկսում են կինոարտադրությունը Ֆրանսիայի տարածքում։
kinonews.ru կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ խոսքը «Voltaire, Mixte» և «Arsene Lupin» սերիալների մասին է, որոնցում նկարահանվել է ֆրանսիացի հայտնի դերասան Օմար Սին։ Երկու նախագծերներն էլ դադարեցվել էին 2020 թ. մարտի կեսերին, երբ երկրում կորոնավիրուսի հետ կապված կարանտին էր մտցվել։
Նկարահանումները տեղի կունենան Ֆրանսիայի հարավում, ինչպես նաև Լուվրում, որն աշխատանքը կվերսկսի հունիսի սկզբին:
Առաջին ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անցյալ դարի 60-ականներին տղամարդկանց դպրոցում, որտեղ սկսում են առաջին անգամ աղջիկներ էլ ընդունել։ Երկրորդ սերիալը գրող Մորիս Լեբլանի ստեղծագործության գլխավոր հերոսի արկածների ժամանակակից տարբերակն է:
Նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը հավանություն է տվել Ազգային կինոյի խորհրդի կողմից հիմնադրված փոխհատուցման ֆոնդի ստեղծմանը՝ համագործակցելով տարածաշրջանային իշխանությունների և մասնավոր գործընկերների, ներառյալ բանկերի, վարկային հաստատությունների և ապահովագրողների հետ:
Մշակույթի նախարարի խոսքով, հիմնադրամը կներդնի 50 միլիոն եվրո գումար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան