Գրեթե 5 միլիոն վարակակիր` ամբողջ աշխարհում
Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը երկուշաբթի օրվա տվյալներով կազմում է ավելի քան 4 միլիոն 850 հազար: Կովիդ 19 հիվանդությանը մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 318 հազար մարդ:
Վարակակիրների ու զոհերի ամենամեծ թվերն է արձանագրվում Միացյալ Նահանգներում` ավելի քան 150 հազար վարակվածներ և ավելի քան 91 հազար մահացածներ: 200 հազարը գերազանցող վարակակիրներ ունեցող երկներն են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան և Բրազիլիան: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է հիվանդության նոր 9.709 դեպք, ընդհանուր վարակակիրների թիվը հասցնելով 290 հազարի: Սակայն արդեն երկրորդ օրն է, որ մեկ օրվա ընթացքում այս երկրում գրանցվում են նոր վարակակիրների 10 հազարից պակաս դեպքեր:
Եվս 170 մարդ է զոհ գնացել մեկ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում, երկիր, որտեղ կորոնավիրուսի պատճառով մինչ օրս մահացել է մոտ 35 հազար մարդ:
Առաջին անգամը լինելով, Իսպանիայում մեկ օրվա ընթացքում մահացածների թիվը չի հասել 100-ի: Այստեղ համաճարակը սկսվելուց ի վեր մահացել է ավելի քան 27.600 մարդ:
Իտալիայում նոր դեպքերը մեկ օրում կազմել են 675, մահացությունը` 145, երբ նախորդ օրը մահացել էր 153 մարդ:
Բրազիլիայում 7.938 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում, ինչը վարակակիրների ընդհանուր թիվն այս երկրում հասցնում է 241.080-ի: Այս երկիրը մահացությունների թվով արդեն վեցերորդ տեղում է: Մահացել է 16.118 բրազիլացի: Ըստ պաշտոնատար անձանց, ամենախոշոր քաղաքի` Սաու Պաուլոյի առողջապահական համակարգը կանգնած է փլուզման վտանգի առջև:
Հայաստանը շարունակում է գրանցել մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է նոր 351 դեպք: Վերջին մեկ օրում մեկ զոհ տալով` Հայաստանում մահացությունների ցուցանիշը հասել է 61-ի: 4823 վարակակիրներից մինչ այժմ ապաքինվել են 2019-ը:
Հակառակ այս ամենին, եվրոպական երկրները շարունակում են սահմանափակումները մեղմելու գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան