«Գազի միասնական շուկայի արագ ձևավորման հարցը Հայաստանի դեպքում իրեն առավել սուր է զգացնել տալիս». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթի առաջին հատվածում ներկայացրել է համաճարակի տարածման կանխարգելման ուղղությամբ պետության կատարած քայլերը:
Չնայած նրան, որ Հայաստանին չի հաջողվել կանխել վարակի դեպքերի աճը, ըստ Փաշինյանի, մեր հանրապետությունը մայսի 4-ին խիստ սահամանափակումներից անցել է համաճարակի դեմ ապակենտրոն պայքարի մարտավարությանը:
Վարչապետն իր գործընկերներին տեղեկացրեց, որ այս փուլում կարանտինը ամբողջովին հանվել է, և այն բերել է վարակի թվի աճի, այդ պատճառով էլ սոցիալ- տնտեսական անվտանգության խիստ կանոներ են սահմանվել, որոնք պարտադիր են բոլորի համար: Վարչապետը հայտարարեց, որ նոր միջոցառումների արդյունավետությունը հասարակության վարքից է կախված և հույս հայտնեց, որ կարանտինի խիստ ռեժիմին վերադառնալու անհրաժեշտություն չի լինի:
Ըստ Փաշինյանի, կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրերը նպատակաուղղված են եղել ոչ միան սոցիալական խնդիրների լուծմանը, այլև Shut down վիճակից տնտեսության արագ դուրս բերելուն և հետճգնաժամային ժամանակահատվածում զարգացման պայմաններ ստեղծելուն:
«Ես ոչ մեկ անգամ եմ հայտարարել, որ համաճարակի և աճող անկման պայմաններում մենք հատուկ նշանակություն ենք տալիս մեր համագործակցության զարգացմանը: Առավել քան համոզված եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր միությունը և կատարելագործենք ինտեգրման հիմնարար ինստիտուտները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում, որոնց առաջ մենք բոլորս այսօր կանգնած ենք, գազի միասնական շուկայի արագ ձևավորման հարցը Հայաստանի դեպքում իրեն առավել սուր է զգացնել տալիս: Ինչպես բազմիցս նշել եմ, առանց խտրականության սկզբունքների էներգառեսուրսների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրացիայի հիմքերից մեկը»,- ԵԱՏՄ իր գործընկերներին հայտնեց Փաշինյանը և համոզմունք հայտնեց, որ առանց դրա հնարավոր չէ ինտեգրացիոն գործընթացների որակյալ աճ և տնտեսական գործունեության հավասար պայմաններ միության բոլոր մասնակիցների համար:
«Մենք ելնում ենք նրանից, որ մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթղթում պետք է ամրագրվի ԵԱՏՄ-ի ընդհանուր գազի շուկայի համար գնագոյացման միասնական մոտեցումների սկբունքը, այդ թվում միասնակն գներն այն ծառայությունների համար, որոնք տրամադրվում են բնական մոնոպոլիաների սուբյեկտների կողմից գազի տեղափոխման և տրանզիտի համար»,- հայտարարեց Նիկոլ Փաժինյանը և պնդեց, որ պետք է ձգտել փուլերով հասնել այդ նպատակին, որը կնպաստի միության ներսում որակյալ ինտեգրացիային:
Իր խոսքի ավարտին, օգտվելով առիթից, Հայաստանի վարչապետը իր գործընկերներին շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի կապակցությամբ: