Համավարակի մեղմացումից հետո կորոշվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը
Մայիսի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանսով հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Ադրբեջանi ԱԳՆ-ի հաղորդմամբ, կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը և համավարակի ավարտից հետո առաջիկա ամիսներին իրականացվելիք քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ համավարակի մեղմացումից հետո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման ամսաթիվը և ժամանակը որոշելու ուղղությամբ: